Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Դա­վա­ճա­նի ստո­րագ­րու­թ­յամբ սր­բա­վայրն ընկ­նե­լու էր ադր­բե­ջան­ցի­նե­րի ձեռքն ու պղծ­վե­լու, ե­թե…

Դա­վա­ճա­նի ստո­րագ­րու­թ­յամբ սր­բա­վայրն ընկ­նե­լու էր ադր­բե­ջան­ցի­նե­րի ձեռքն ու պղծ­վե­լու, ե­թե…
01.12.2020 | 01:22

Բա­վա­կան է միայն ա­սել, որ 2007 թվա­կա­նին հաս­տատ­վել է այն ա­վան­դու­թյու­նը, ըստ ո­րի, Դա­դի­վան­քը հիմ­նադր­վել է սուրբ Թա­դեոս ա­ռա­քյա­լի հետևորդ և ա­շա­կերտ, քրիս­տո­նեա­կան քա­րոզ­չու­թյան հա­մար նա­հա­տակ­ված սուրբ Դա­դիի գե­րեզ­մա­նի տե­ղում: Ո­րոշ աղ­բյուր­նե­րի հա­մա­ձայն, Ար­ցա­խում քրիս­տո­նեու­թյուն քա­րո­զած սուրբ Դա­դին Թա­դեոս ա­ռա­քյա­լի ա­շա­կեր­տը լի­նե­լուց բա­ցի, ե­ղել է նաև Հի­սուս Քրիս­տո­սի 70 (ըստ այլ աղ­բյուր­նե­րի, 72) ա­շա­կերտ­նե­րից մե­կը:


Ար­ցա­խի հնա­գույն վա­նա­կան հա­մա­լիր­նե­րից մե­կը` Դա­դի­վան­քը, հիմ­նադր­վել է 1-ին դա­րում և իր ան­վա­նու­մը ստա­ցել է այն վայ­րից (Սուրբ Դա­դիի գե­րեզ­մա­նա­տե­ղի), որ­տեղ կա­ռուց­վել է: Հե­տա­գա­յում, Ter-hambardzum.net կայ­քի տե­ղե­կաց­մամբ, «Դա­դի­վան­քը վե­րած­վել է խո­շոր վա­նա­կան հա­մա­լի­րի, ո­րի հյու­սի­սա­յին կող­մում ե­կե­ղե­ցի­ներն են, գա­վի­թը, ժա­մա­տու­նը, իսկ հա­րա­վում՝ աշ­խար­հիկ շեն­քե­րը»: Դա­դի­վան­քը, ո­րը պատ­մա­կա­նո­րեն ե­ղել է Մեծ Կվենք գա­վա­ռի հոգևոր ա­ռաջ­նոր­դա­րա­նը, կոչ­վել է նաև Խու­թա­վանք, քա­նի որ կա­ռուց­վել է խու­թի (բլ­րա­կի) վրա։


Հա­մա­լի­րի գլ­խա­վոր ե­կե­ղե­ցին՝ Սուրբ Աստ­վա­ծա­ծին կա­թո­ղի­կեն, Հա­թեր­քի իշ­խա­նու­հի Ար­զու Խա­թու­նը կա­ռու­ցել է 1234 թ.՝ ի հի­շա­տակ իր ա­մուս­նու և եր­կու որ­դի­նե­րի, ո­րոն­ցից ա­վա­գը նա­հա­տակ­վել էր թուր­քե­րի դեմ պա­տե­րազ­մե­լիս։ Ներ­սում պահ­պան­վել են 13-րդ դա­րի որմ­նան­կար­ներ: Կա­թո­ղի­կեի արևմտյան կող­մում սյու­նաս­րահն է՝ կից զան­գա­կատ­նով, ո­րի ստո­րին հար­կում կանգ­նեց­ված են 1283 թ. եր­կու բարձ­րար­վեստ, նր­բա­գեղ խաչ­քա­րեր: Կա­թո­ղի­կեի հյու­սի­սարևմտյան կող­մում Սուրբ Դա­դի ե­կե­ղե­ցին է (10-11 դդ.)՝ կից քա­ռա­մույթ գմ­բե­թա­վոր ժա­մատ­նով (1224 թ.), իսկ հա­րա­վա­յին կող­մում՝ ա­ղյու­սա­կերտ թմ­բու­կով գմ­բե­թա­վոր ե­կե­ղե­ցին (13-րդ դ.):


Դա­դի­վան­քի վե­րա­նո­րոգ­ման շր­ջա­նակ­նե­րում ի­րա­կա­նաց­ված պե­ղում­նե­րի ըն­թաց­քում, 2007 թվա­կա­նի հու­լի­սի 21-ին վա­նա­կան հա­մա­լի­րի ե­կե­ղե­ցի­նե­րից մե­կի խո­րա­նի տակ գտն­վել են Սուրբ Դա­դի ա­ռա­քյա­լի մա­սունք­նե­րը:
Ա­հա թե քրիս­տո­նեա­կան ինչ կարևոր սր­բա­վայր էր ընկ­նե­լու ադր­բե­ջան­ցի­նե­րի ձեռ­քը, անց­նե­լու նրանց տնօ­րի­նու­թյա­նը` ՀՀ վար­չա­պե­տի պաշ­տո­նը զբա­ղեց­նող Նի­կոլ Փա­շի­նյա­նի ստո­րագ­րած հա­յե­րիս հա­մար ոչ միայն կա­պի­տու­լյա­ցիոն, այլև դա­վա­ճա­նա­կան հայ­տա­րա­րու­թյան հա­մա­ձայն, ե­թե Դա­դի­վան­քի հոգևոր հո­վիվ տեր Հով­հան­նես քա­հա­նա Հով­հան­նի­սյա­նը, նույ­նիսկ թշ­նա­մու կող­մից նա­հա­տակ­վե­լուն պատ­րաստ լի­նե­լով, վճ­ռա­կա­նո­րեն չհայ­տա­րա­րեր, որ ոչ մի դեպ­քում չի թող­նե­լու Դա­դի­վան­քը ու չի հե­ռա­նա­լու այն­տե­ղից, ե­թե Ա­մե­նայն Հա­յոց Կա­թո­ղի­կոս Գա­րե­գին Բ-ն ան­ձամբ չխնդ­րեր հա­մայն Ռու­սիո պատ­րիարք Կի­րի­լին` ինչ-որ ձևով լու­ծել Դա­դի­վան­քի հարցն ու թույլ չտալ, որ այն անց­նի Ադր­բե­ջա­նին, և ե­թե Կի­րիլ պատ­րիար­քը նույն խնդ­րան­քով չդի­մեր ՌԴ նա­խա­գահ Վլա­դի­միր Պու­տի­նին:


Ադր­բե­ջան­ցի­նե­րը հի­մա, Նի­կո­լի շնոր­հիվ, Դա­դի­վան­քը նվա­զա­գույ­նը պղ­ծել էին, ինչ­պես պղ­ծե­ցին Շու­շիի Սուրբ Ղա­զան­չե­ցոց ե­կե­ղե­ցին, և մնա­լու էին ան­պա­տիժ: Բայց Փա­շի­նյա­նի ի՞նչ հո­գը կլի­ներ դա… Չեք մո­ռա­ցել, չէ՞, որ նրա ո­րոշ­մամբ ՀՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րի պաշ­տո­նը զբա­ղեց­նող Ար­սեն Թո­րո­սյա­նը հայտ­նի ա­թեիստ` աստ­վա­ծա­մերժ, աստ­վա­ծա­մարտ է, Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նը, ո­րը մինչև վեր­ջերս ՀՀ կր­թու­թյան, գի­տու­թյան, մշա­կույ­թի և սպոր­տի նա­խա­րա­րի պաշ­տոնն էր զբա­ղեց­նում, հրա­պա­րա­կայ­նո­րեն հան­դես ե­կավ սա­տա­նա­յա­պաշ­տա­կան ռոք խմ­բի, Երևա­նում այդ­պի­սի խմ­բե­րի հա­մեր­գի ի­րա­վուն­քի պաշտ­պա­նու­թյամբ:
Նաև չեք մո­ռա­ցել, չէ՞, ո­րոշ հոգևո­րա­կան­նե­րի ծն­կի բե­րե­լու վե­րա­բե­րյալ Փա­շի­նյա­նի ե­լույ­թը, նրա ար­բա­նյակ­նե­րի ու դրա­ծո­նե­րի վի­րա­վո­րանք­նե­րը, հար­ձա­կում­նե­րը կա­թո­ղի­կո­սի, Մայր Ա­թոռ Սուրբ Էջ­միած­նի, Հա­յաս­տա­նյայց Ա­ռա­քե­լա­կան Սուրբ Ե­կե­ղե­ցու նկատ­մամբ, «Հայ ե­կե­ղե­ցու պատ­մու­թյուն» ա­ռար­կան դպ­րո­ցից հա­նե­լու պատ­մու­թյու­նը, ո­րոշ հոգևո­րա­կան­նե­րի նկատ­մամբ հա­լա­ծանք­նե­րը։ Ա­հա այս ա­մե­նը դի­տար­կեք, գնա­հա­տեք մի հա­մա­տեքս­տում, և ե­թե ա­նա­չառ եք, ա­պա կհան­գեք հա­մա­պա­տաս­խան եզ­րա­կա­ցու­թյան:


Վե­րոն­շյա­լում ո­չինչ պա­տա­հա­կան չէ, հայ­րե­նա­սե­րի և քրիս­տո­նյա­յի դի­մա­կով, կեղ­ծա­վո­րու­թյամբ հան­դես ե­կող Նի­կոլ Փա­շի­նյանն ի­րա­կա­նում հա­կաք­րիս­տո­նյա է, ա­վե­լին` կա­րող է հա­վակ­նել Հա­յաս­տա­նում թերևս թիվ մեկ հա­կա­հա­յի տիտ­ղո­սին:


Ար­թուր ՀՈՎՀԱՆ­ՆԻ­ՍՅԱՆ

Դիտվել է՝ 17865

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ